«Քանի՞ հատ հաց ունեք, գնացե՛ք, տեսե՛ք»
Մարկ. 6.30-44

Աստվածաշունչը կարդալիս կարող ենք նկատել, թե Աստված որքան մեծ ուշադրություն է դարձնում անուններին: Տերը երբ պատրաստվում էր զավակ պարգևելու Աբրահամին ու Սարրային, փոխեց նրանց անունները. «Եվ այսուհետև քո անունը Աբրամ չասվի, այլ քո անունն Աբրահամ լինի, որովհետև քեզ ազգերի բազմության հայր արի» (Ծննդ. 17.5), «Քո կնոջ Սարայի անունը Սարա չասես, այլ Սարրա է նրա անունը» (Ծննդ. 17.15):

Հիսուսը ընտրելով Սիմոնին՝ վերանվանեց նրան Պետրոս. «Հիսուսն էլ նրան նայեց ու ասաց. «Դու Սիմոնն ես՝ Հովնանի որդին, դու պիտի կոչվես Կեփաս (որ թարգմանվում է Պետրոս)»» (Հովհ. 1.42):

1992 թ-ին, երբ ծնվեց «Գնացե՛ք, տեսե՛ք…» գթություն ծառայությունը, ծառայության անունը դրվեց Սուրբ Հոգու առաջնորդությամբ:

«Քանի՞ հատ հաց ունեք, գնացե՛ք, տեսե՛ք»,- Հիսուսն այս հարցը տվեց աշակերտներին, երբ պատրաստվում էր կերակրելու 5000-ից ավելի մարդու (Մարկ. 6.30-44):
Այսօր Տերը նույն հարցն ուղղում է յուրաքանչյուրիս՝ քաղցածներին կերակրելու համար: Արդյո՞ք մենք այն պատանու նման կվստահենք Տիրոջը, ով իր ունեցած հինգ հացը և երկու ձուկը նվիրաբերեց աշակերտներին՝ համոզված լինելով, որ Հիսուսը դրանք կբազմացնի և կկերակրի բոլոր այնտեղ գտնվողներին, և ինքը նույնպես սոված չի մնա: Տղայի հավատքը դարձավ իրականություն՝ կերակրվեց ողջ բազմությունը և դեռ ավելին՝ 12 կողով ավելացավ. «Եվ ամենքը կերան և կշտացան, և փշրանքներից տասներկու կողով լիքը վեր առան, և ձկներից էլ: Եվ հացը ուտողները հինգ հազարի չափ մարդիկ էին» (Մարկ. 6. 42-44):

Տերը «Գնացե՛ք, տեսե՛ք…» անվանելով գթության այս ծառայությունը, անշուշտ, ուներ ոչ մեկ շարժառիթ. Նա ցանկանում էր և այսօր էլ ցանկանում է մեր զոհաբերությունով ոչ միայն կերակրել գթություն ծառայության խնամքի տակ գտնվող աղքատներին, որբերին ու որբևայրիներին, այլ նաև մեզ տալ ավելցուկով, ինչպես 12 կողով ավելացավ երկու ձկից ու հինգ հացից 5000-ից ավելի մարդ կերակրվելուց հետո:

Հաշվեհամար —–

Գնացել էի գյուղի ճամփով դռնից դուռ մուրալու, երբ Քո ոսկեկառքը հայտնվեց հեռվում, ինչպես մի պայծառ երազ, և ես զարմացա, թե ո՞վ է այս արքաների Արքան:

Հույսերս վեր հորդեցին, և ես խորհեցի, թե վատ օրերս վերջ պիտի գտնեն. ես կանգնեցի` սպասելով ողորմության, որ պիտ տրվեր անխնդիր, և հարստության, որ պիտ սփռվեր ամեն տեղ, փոշիների մեջ:

Կառքը կանգ առավ այնտեղ, ուր ես էի կանգնած: Քո հայացքն ընկավ ինձ վրա, և Դու իջար ժպտալով: Ես զգացի, որ իմ կյանքի բախտը վերջապես եկել է: Հետո, հանկարծ պարզեցիր Քո աջ ձեռքն ու ասիր. «Ի՞նչ ունես դու Ինձ տալու»:
Ա՜հ, ինչ արքայավայել կատակ էր այդ` Քո ափը բանալ մի մուրացիկի առջև և մուրալ: Ես ամոթապարտ էի ու կանգնած անվճռական. հետո իմ պարկից դանդաղորեն հանեցի ամենաչնչին փոքրիկ հատիկը ցորենի ու տվի Քեզ:

Բայց որքան մեծ եղավ իմ զարմանքը, երբ օրվա վախճանին իմ պարկը պարպեցի գետնի վրա և գտա մի ամենաչնչին ու փոքրիկ ոսկու հատիկ այդ թշվառ կույտի մեջ: Դառնորեն լաց եղա և փափագեցի, որ սիրտ ունեցած լինեի տալու Քեզ իմ ողջ ունեցածը:

Ռաբինդրանաթ Թագոր

Կարդալ: Armenian Russian