«ՀԱՑԴ ԳՑԻՐ ՋՐԵՐԻ ԵՐԵՍԻՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՇԱՏ ՕՐԵՐԻՑ ՀԵՏՈ ՆՐԱՆ ԿԳՏՆԵՍ»,
(ԺՈՂ. 11.1):

Կարդալ ավելին
Կ յանքի Խոսք եկեղեցու գթության ծառայությունը, համագործակցելով Հայաստանի Հումանիտար օգնության հանձնաժողովի հետ, իրականացրել է «Կերակրի՛ր սովածներին»  ծրագիրը` սննդով ապահովելով շուրջ հարյուր հազար մարդու:

Սննդօգնություն տրամադրվեց Երևանի և Հայաստանի Հանրապետության շրջանների (Արագածոտնի մարզ, Սյունիքի մարզ, Կոտայքի մարզ…) կարիքավոր բնակիչներին, գիշերօթիկ դպրոցներին, մանկապարտեզներին, մանկատներին, ծերանոցներին, Հնագույն ձեռագրերի ինստիտուտին` Մատենադարանին, գործարաններին, հիվանդանոցներին, կալանավայրերին, հոգեբուժարաններին:

 

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԵՐԱԿՐԻ՛Ր ՍՈՎԱԾՆԵՐԻՆ

Ծանր տարիներ էին: Մարդիկ շփոթված էին: Ապրելու համար չկային  անհրաժեշտ միջոցներ: Չկար հույս ապագայի նկատմամբ: Իրավիճակը գորշ էր ու ճնշող: Բնակչության մեծ մասը լքում էր հանրապետությունը: Մտավորականների զգալի մասը` դասախոսներ, բժիշկներ, ուսուցիչներ, գրողներ ու նկարիչներ, ծայրահեղ պայմաններում էին ապրում: Ես ուսուցչուհի եմ: Այս ծայրահեղ ճնշող ու բարդ օրերից մեկում իմ դռան զանգը հնչեց: Մտածեցի մուրացկան է, փող է հավաքում: Զարմացա` տեսնելով երիտասարդ աղջիկների` սննդի մեծ տոպրակները ձեռքներին:

 Նրանք մուտքի թույլտվություն խնդրեցին, այնուհետեւ մեր զարմացած հայացքների ներքո տոպրակները դատարկեցին, սեղանը ծածկվեց սննդամթերքով: Զարմացած էինք, չէինք հասկանում` ինչ է կատարվում: Խոստացան կրկին այցելել: Շուրջ 2 տարի, նրանք այցելում էին: Նրանց այցելության նպատակը մեկն էր. թույլ չտալ Աստծո պատկերով  և նմանությամբ ստեղծված մարդուն ընկճվի սովի եւ ժամանակավոր դժվարության պատճառով: Օգնել մարդկանց ճանաչել Աստծուն եւ համոզված լինել, որ Նա մշտապես բարի է Իր ձեռքով արարվածի հանդեպ:

Գոհար Հարությունյան, ք. Երևան, 44 տարեկան