Գայանե Հակոբյան

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԼՍՈՒՄ ԱՍՏԾՈ ՁԱՅՆԸ : ԻՆՉՊԵ՞Ս ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ                  

ՆԱԽԱԲԱՆ

Սիրելի՛ ընթերցող, ինձ համար մեծ պատասխանատվություն է՝ անդրադառնալ Աստծո ձայնը լսելու թեմային, որովհետև իմ ծառայողական կյանքում բազմիցս հանդիպել եմ մարդկանց, ովքեր առաջնորդվելով երազներով, տեսիլքներով, «Տիրոջ ձայնով»՝ շեղվել են ճշմարիտ ճանապարհից: Նրանք համոզված են եղել, թե, իրոք, լսել են Աստծո ձայնը կամ Աստծուց մարգարեական ուղերձ պարունակող երազով են առաջնորդվել, բայց սխալվել են:

Այո՛, Տերը խոսում է մարդկանց հետ և, հիմնականում, Սուրբ Հոգու վկայության միջոցով Իր զավակների հետ, սակայն յուրաքանչյուրը պետք է չափազանց զգոն լինի: