«ՆԱ Է ՀՈԳՆԱԾԻՆ ՈւԺ ՏՎՈՂԸ ԵՎ ՆԱ ԿԱՐՈՂՈւԹՅՈւՆ ՉՈւՆԵՑՈՂԻ ԶՈՐՈւԹՅՈւՆԸ ՇԱՏԱՑՆՈւՄ Է»

(ԵՍԱՅԻ 40.29):
Կարդալ ավելին

Կ րթության խթանման և ապագա սերնդի բարեկեցության նպատակով ֆինանսական օգնություն է տրամադրվում այն երիտասարդներին, ովքեր ուսման մեջ բարձր առաջադիմություն ունեն, սակայն, հնարավորություն չունենալով վարձավճարը մուծելու, ստիպված են ընդհատել ուսումը:

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իմ կարծիքով մարդու կյանքում կրթությունը, ուսում ստանալը անհրաժեշտություն է, այն օգնում է կայանալ կյանքում և ձեռք  բերել գիտելիքներ, որոնցով հետագայում կարող ես ծառայել Աստծուն և դրա կարիքն ունեցող մարդկանց: Ուսում ստանալով՝  կարողանում ես քեզ նորովի բացահայտել, հասկանալ, թե որն է քո կոչումն այս կյանքում:  Այս տարի ես ընդունվել եմ Երևանի պետական ճարտարապետական համալսարանի «Տեխնիկական թարգմանչություն» ֆակուլտետը:

Շնորհակալ եմ «Գնացե´ք, տեսե´ք… » սոցիալական ծառայության կենտրոնին՝ աջակցելու ինձ վճարելու ուսմանս վարձը:

                                                                                      Արմենուհի  Կիրակոսյան

Ես շատ եմ սիրում կենսաբանություն առարկան և, որպեսզի ավելացնեի գիտելիքներս ու հետագայում լավ աշխատանք ունենայի, պետք է ընդունվեի ԲՈւՀ: Դա կապված էր խոշոր ֆինանսների հետ: Մենք երեք երեխա ենք, երեքս էլ՝ ուսանող: Հայրս մահացել է, մեր միակ խնամակալը մայրս է և նրա համար շատ դժվար էր երեքիս ուսման վարձի հարցը լուծել: Մեզ ձեռք մեկնեց «Գնացե´ք, տեսե´ք…» սոցիալական ծառայության կենտրոնը՝ ամբողջությամբ վճարելով իմ ուսման վարձը: Այժմ ես Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող եմ, որի համար փառք եմ տալիս Աստծուն և հավատում եմ, որ ուսումս ավարտելուց հետո կունենամ սիրածս մասնագիտությամբ աշխատանք:

                                                                                      Լիաննա Կարապետյան

Մեծ ցանկություն ունեի շարունակել ուսումս բարձրագույն ուսումնական հաստատությունում: Ինձ համար միշտ կարևոր է եղել կրթվելը, որպեսզի այն շնորհքը, որն ստացել եմ Աստծուց, զուր չկորցնեմ: Հավատքով և աղոթելով, նաև ջերմեռանդ պարապելով՝ այս տարի ընդունվեցի Երևանի ճարտարապետական համալսարանի «Ճարտարապետություն և դիզայն» ֆակուլտետ՝ վճարովի համակարգով:
Քանի որ հայրս մահացել է երբ մենք փոքր էինք՝ ու մամայիս համար դժվար է չորս երեխայի կարիքները միայնակ հոգալը, ուսմանս վարձի մի մասի վճարման հարցում ինձ աջակցեց «Գնացե´ք, տեսե´ք…» սոցիալական ծառայության կենտրոնը, որի համար փառք եմ տալիս Աստծուն: Հնարավորություն ստանալով վճարել ուսմանս վարձը՝ ավելի եռանդով սկսեցի սովորել: Ես որոշել եմ՝ ջանք չխնայել Աստծո տված շնորհքը ճիշտ օգտագործելու համար: Հաջորդ տարի ավելի շատ կաշխատեմ, որպեսզի տեղափոխվեմ անվճար բաժին:
Հետագայում, լավ մասնագետ դառնալով, երբեք չեմ մոռանա, որ դա ոչ թե իմ, այլ Աստծո շնորհքն է:

 

                                                                                      Նարինե Մկրտչյան

Կարդալ: Russian English