«ՈՐՈՎՀԵՏԵՎ ԳԻՏԵՔ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՇՆՈՐՀՔԸ, ՈՐ ՁԵՐ ՀԱՄԱՐ ԱՂՔԱՏԱՑԱՎ ՆԱ՝ ՈՐ ՀԱՐՈւՍՏ ԷՐ, ՈՐ ԴՈւՔ ՆՐԱ ԱՂՔԱՏՈւԹՅՈւՆՈՎ ՀԱՐՍՏԱՆԱՔ »,
( Բ ԿՈՐՆԹ. 8.9):

Կարդալ ավելին

Ծ րագրի նպատակն է՝ կերակրել ծնողազուրկ երեխաներին, ցույց տալ տիեզերքի Արարչի սերը և գորովը նրանց նկատմամբ:
Այցելելով Խոհանոցային դասընթացներին՝ երեխաները սովորում են ոչ միայն պատրաստել բազմատեսակ և բազմահամ կերակուրներ, այլև իրենց քիմքը վարժեցնել նրբահամ կերակրատեսակներին:

Խոհանոցը նման է արվեստանոցի, որտեղ ստեղծվում են ճաշատեսակներ, աղցաններ, խմորեղեն՝ համերի արտասովոր և ներդաշնակ զուգակցումով:

Դասընթացների նպատակն է զարգացնել երեխաների ստեղծագործական միտքը, ձևավորել ճաշակ, սովորեցնել սեղանից օգտվելու կանոնները:

Խոհարարական դասընթացների շրջանակներում կազմակերպվում են հյուրասիրության տոներ՝ ծերերի, սահմանափակ կարողություն ունեցող մարդկանց, մտավոր հետամնաց երեխաների համար: Երեխաները սովորում են սիրել և սիրված լինել:

ՊԱՏԱՆԻ ԽՈՀԱՐԱՐՆԵՐԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ

Կարդալ: Russian English