մի՛ սպանիր քո ապագան

Կարդալ ավելին

Աստվածապաշտները պետք է ձայն բարձրացնեն ձայն չունեցողների համար և պաշտպանեն չծնված երեխայի կյանքը:


Դու ստեղծեցիր իմ երիկամունքները և ծածկեցիր ինձ իմ մոր որովայնում… զարմանալի կերպով ստեղծվեցի, զարմանալի են քո գործերը, և իմ անձը լավ հասկացել է (Սաղմ. 139.13,14):

dont killՄի՞թե աշխարհի հրաշալիքներից չէ մանկան ձևավորումը մոր որովայնում: Պարզապես կարելի է ապշել և հիանալ, թե ինչպես է Աստված մարդ ստեղծում կնոջ արգանդում: Բայց արդյո՞ք աշխարհում բոլորն են հասկանում այս հրաշքը և  արժևորում դեռ չծնված մանկան ապրելու իրավունքը: Ցավալի է, բայց փաստ, որ այսօր բազում երեխաներ իրենց մայրերի թողտվությամբ արհեստական վիժեցման զոհ են դառնում: Անշուշտ, կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն, որ չծնված երեխան կամ լիարժեք չձևավորված պտուղը դեռևս մարդ չէ: Բայց դա սատանայի սուտն է, որով նրանք փորձում են արդարացնել իրենց անմարդկային արարքը:

 Աստծո Խոսքն ասում է. «Չէ՞ որ ինձ որովայնում ստեղծողը նրանց էլ ստեղծեց, և մեզ արգանդի մեջ պատրաստողը մեկն է» (Հոբ 31.15): embryo

 

Մոր որովայնը, որը կյանքի ծննդավայր է, արհեստական վիժեցման պատճառով գերեզման է դառնում: Մայրը, որին բարձրագույն կոչում է տրված՝ պաշտպանելու և  խնամելու իր զավակին, նրան մահվան է տանում: Մի՞թե դաժան չէ, երբ տեսնում ես ամուսինների, ովքեր տարիներ շարունակ երազում են զավակ ունենալ, և նրանց կողքին՝ կանանց՝ մայրերի, ովքեր առանց խղճի խայթ զգալու սպանում են դեռ  չծնված իրենց երեխային:

«Ազատի՛ր մահվան տարվողներին և դեպի սպանվելու դողդոջացողներին ազատելու ոչինչ մի՛ խնայիր»  (Առակ. 24.11): 

  Ի՞նչ ենք անում և ի՞նչ է հարկավոր անել մահվան տարվող մանուկներին ազատելու համար: Ոմանց համոզմամբ` պետք է հասնել նրան, որ արհեստական վիժեցումն արգելող օրենք ընդունվի: Այո՛, այդպիսի օրենք ունենալն իսկապես լուրջ քայլ կլիներ, որը կարտահայտեր նաև պետության վերաբերմունքն արհեստական վիժեցման խնդրի վերաբերյալ, բայց գլխավորը, այդուհանդերձ, մարդկանց գիտակցության նորոգումն է: Անհրաժեշտ է պայքարել հանուն մարդկային կյանքի արժևորման, օգտագործել բոլոր հնարավոր առիթները՝ լուսաբանելու այն փաստը, որ արհեստական վիժեցումը մարդասպանություն է և մեղք: Միայն այն դեպքում, երբ պտուղը սպառնում է մոր կյանքին, կինը և ամուսինը բարոյական իրավունք ունեն կատարելու ընտրություն, այլապես հղիության արհեստական ընդհատումը  խախտում է «Մի՛ սպանիր»   պատվիրանը:

 


«Դու բերանդ բաց համրի համար»  (Առակ. 31.8):

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Abort01

Abort02

Abort03

Abort04

Կարդալ: Russian English