«ՆԱ ԱՆԱՊԱՏԸ ՋՐԵՐԻ ԼՃԻ Է ՓՈԽՈՒՄ, ԾԱՐԱՎ ԵՐԿԻՐԸ՝ ՋՐԵՐԻ ԳՆԱՑՔԻ: ԵՎ ԱՅՆՏԵՂ ԲՆԱԿԵՑՆՈՒՄ Է ՍՈՎԱԾՆԵՐԻՆ, ԵՎ ՆՐԱՆՔ ՔԱՂԱՔ ԵՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ»,
(ՍԱՂՄ. 107.35-36):

Կարդալ ավելին

1998-2001թթ․ իրականացրել ենք «Աստվածային 3-րդ ճանապարհ անտուն-թափառականների համար» ծրագիրը: Մեր նպատակն էր տարբեր պատճառներով փողոցում հայտնված մարդկանց ցույց տալ, որ անմարդկային պայմաններում իրենց թափառական կյանքը շարունակելուց կամ ինքնասպանությամբ իրենց կյանքին վերջ դնելուց բացի իրենց համար կա ևս մի ճանապարհ՝ աստվածային 3-րդ ճանապարհը, որը վերականգնում է խոստանում:

Բազմամասնագիտական թիմի (հոգեբան, սոցծառայող, մանկավարժ, կամավորականներ) օգնությամբ իրականացված շուրջ 3 տարվա անընդմեջ աշխատանքից հետո հնարավոր եղավ 7-9 տարի փողոցում ապաստանած տասնյակ անտուն-թափառականների դուրս բերել սթրեսից և վերադարձնել մարդկային բնականոն կյանքի:

Ծառայության ջանքերով՝ նրանք աշխատանք գտան, իսկ նրանցից 9-ը Երևան քաղաքում բնակարաններով ապահովվեցին:

 

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

cԱմուսինս բանտում էր: Ես չորս անչափահաս երեխաներիս հետ հայտնվել էի փողոցում: Թե՛ իմ, թե՛ ամուսնուս ծնողներն ու բարեկամները երես էին թեքել մեզնից: Նրանք արդեն հոգնել էին մեզ պահելուց: Մի քանի անգամ ինքնասպանության փորձեր էի արել, բայց Աստծո կամքով փրկվել էի:

Երկար ժամանակ ձմռան ցրտին ու ամռան շոգին դրսում էինք ապրում: Հացը մուրում էինք՝ դռնեդուռ շրջելով: Մի օր, երբ հերթական դուռը ծեծեցինք հաց կամ դրամ խնդրելու համար, տան տիրուհին մեզ ներս կանչեց ու հետաքրքրվեց, թե ովքեր ենք և ինչու ենք դռնդուռ ընկել: Լսելով իմ պատմությունը՝ նա ինձ հուսադրեց, որ Աստված կա, և Նա մեզ չի լքել: Ես հասկացա, որ պիտի ապաշխարեմ ու Աստծուն խնդրեմ, որ օգնի ինձ՝ դուրս գալու անելանելի վիճակից:

Մի քանի օր անց այդ աղջիկը <<Գնացե՛ք, տեսե՛ք …>>c-1 գթություն ծառայության կամավորականների հետ եկավ մեզ այցելության: Նրանք մեզ համար ապաստան էին պատրաստել, որտեղ մենք կարող էինք ոչ միայն ապահով քնել, այլև լողանալ ու սնվել: Երբ գնացինք այնտեղ, գթության ծառայողները մեզ սիրով դիմավորեցին և կերակրեցին: Երեխաներս արդեն մոռացել էին, թե ինչ է տաք ճաշը: Մարդավայել սնվելուց, լողանալուց ու գեղեցիկ հագնվելուց բացի մենք հնարավորություն ունեցանք նաև բուժ օգնություն ստանալու:

Փառք Աստծուն գթության ծառայության այդ թիմի համար: Նրանց մասնագետները` հոգեբանը, սոցծառայողը, մանկավարժը, շուրջ երեք տարի աշխատեցին մեզ հետ՝ օգնելով մոռանալու անցյալի վիրավորանքներն ու դաժանությունները, ապաշխարելու մեր գործած մեղքերից և վերացնելու այն պատճառները, որոնց հետևանքով անտուն-թափառական էինք դարձել: Նրանք մեզ չէին մեղադրում, այլ օգնում էին փոխելու մեր մտածելակերպըբնավորության գծերը, որպեսզի հետագայում մեր կյանքում նույնը չկրկնվեր: Երեք տարի անց մենք գեղեցիկ բնակարան նվեր ստացանք մեր իսկ ընտրած տարածքում ու  շենքում: 
Այսօր իմ ընտանիքը երջանիկ է, քանի որ ամուսինս վերադարձել է բանտից,  երեխաներս դպրոց են հաճախում, մենք ունենք աշխատանք և հոգում ենք մեր կարիքների մասին: Շնորհակալ ենք Աստծուց, որ մեզ համար ուներ 3-րդ ճանապարհ` երջանիկ ճանապարհ: Շնորհակալ ենք գթության թիմից, որ համբերատար կրեց ամեն դժվարություն, որպեսզի մենք մոռանանք մեր դաժան անցյալը:

Սվետա Ալավերդյան

a-1

«Աստվածային 3-րդ ճանապարհ անտուն-թափառականների համար» ծրագրի շնորհիվ ավարտվեց իմ 8 տարվա անհույս թափառականի կյանքը:

ad

Ես ոչ միայն ապահովվեցի աշխատանքով և բնակարանով, այլև հնարավորություն ունեցա ծեր մորս դուրս բերելու ծերանոցից, որպեսզի իր կյանքի մնացած մասն անցկացնի ընտանիքում, սեփական հարկի տակ: Շնորհակալ եմ Աստծուց ու գթության ծառայության թիմից:

                            Գագիկ Էջոյան

Ծրագրի տեսիլը և դրա իրականացումը

Կարդալ: Russian English