ԳԱՅԱՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

ՎԱԽ

ՆԱԽԱԲԱՆ

Վախ թեմային անդրադառնալիս անհրաժեշտ համարեցի հետաքրքրվել և իմանալ, թե ժամանակակից բժշկությունն ինչպիսի բացատրություն է տալիս այդ երևույթին: Զրուցելով բժիշկների ու հոգեբանների հետ, ծանոթանալով վախի թեմային վերաբերող ուսումնասիրություններին՝ եկա այն եզրակացության, որ բժշկությունն ու հոգեբանությունը, լինելով անհրաժեշտ և օգտակար մարդկությանը, հարգանքի արժանի շատերիս  կողմից, չեն կարող վերջնական պատասխան տալ, թե ինչ է վախը, ինչպես է  ծնվում և ինչ պայմաններում է զարգանում: Ուսումնասիրեցի Աստվածաշունչը՝ համոզված լինելով, որ այնտեղ կգտնեմ հարցերիս պատասխանները: