Գայանե Հակոբյան

ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԾԵԼԱԿԵ՞ՐՊ Է, ԹԵ՞ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԻճԱԿ

Ա Ռ Ա Ջ Ա Բ Ա Ն

Սիրելի՛ ընթերցող,  քեզ եմ առաջարկում այս գիրքը՝ շուրջ 23 տարի սոցիալական ծառայությունում Աստծուն և մարդկանց  ծառայելուց հետո: Համարձակություն ունեմ պատասխանելու «Աղքատությունը մտածելակե՞րպ է, թե՞ սոցիալական վիճակ» հարցին, քանի որ ծառայության բերումով շփվել եմ բազում սոցիալապես անապահով մարդկանց հետ, շուրջ երեք տարի անտուն թափառականների հետ ապրել նույն հարկի տակ, հետազոտել տարբեր տարիքի և սեռի մարդկանց աղքատության պատճառները և եկել այն եզրակացության, որ անկախ ազգությունից, երկրի սոցիալական վիճակից՝ լինի  Արգենտինայում, Անգլիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, թե Հայաստանում, միևնույն է, ամեն ինչ բխում է մարդու ներսից. մարդու կյանքը կառուցվում է՝ համաձայն իր իսկ բնավորության: Լինեմ ավելի անկեղծ՝ այնպիսի անտուն թափառականներ, ինչպիսին Արգենտինայում էին կամ ԱՄՆ-ում ու Լոնդոնում, Հայաստանում չկան: Հայաստանի անտուն-թափառականները նույնիսկ բարեկիրթ են, իրենց անսահմանության աստիճան չեն մատնում կեղտին:

Կարդալ: Russian English