«ՈՐ ԱՂՔԱՏԻՆ ՓՈՇՈՒՑ ՎԵՐ Է ԲԱՐՁՐԱՑՆՈւՄ ԵՎ ԽԵՂՃԻՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ԱՂԲԻՑ, ՈՐ ՆՍՏԵՑՆՈՒՄ Է ԻՐ ԻՇԽԱՆՆԵՐԻ ՀԵՏ, ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՇԽԱՆՆԵՐԻ ՀԵՏ»,
(ՍԱՂՄ. 113.7-8):


Կարդալ ավելին

Հ ամագործակցելով Արաբկիր վարչական շրջանի հետ` իրականացրել ենք  «Շարժական ճաշարան» ծրագիրը` շաբաթական 3 անգամ կերակրելով 400 մարդու: Ծրագրում ընդգրկված էին ուսանողներ, մտավորականներ, միայնակ ծերեր ու հաշմանդամներ, ովքեր սոցիալապես խիստ անապահով վիճակում էին:
«Շարժական ճաշարան»-ի առավելությունն այն էր, որ սննդամթերքը (միս, բանջարեղեն, մրգեր, քաղցրավենիք) բոլոր 400 հոգուն բաժանվում էր տուն առ տուն: Հասցեները ծառայությանն էր տրամադրել Արաբկիր վարչական շրջանի սոցիալական բաժինը:

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դ ժվար օրեր էին՝ պատերազմ, շրջափակում: Լույս չկար, ջուր չկար, և ամենասարսափելին այն էր, որ հույս էլ չկար: Հազիվ հասցնում էի դասերս պատրաստել և, քանի դեռ սովը չէր խեղդել, պառկել սառը անկողնուս մեջ ու քնել: Այդպիսի մի ցուրտ ու մռայլ օր մեր տուն եկան մի խումբ երիտասարդներ: Ի զարմանս ինձ՝ նրանք շատ ուրախ էին և խաղաղ աչքեր ունեին: Ասացին, որ հավատացյալներ են: Պարզվեց, որ թաղապետարանից տեղեկացել էին իմ սոցիալական պայմաններին և որոշել էին ինձ օգնել՝ ամեն շաբաթ մեր տուն բերելով այնքան սննդամթերք, որ ամբողջ շաբաթվա ընթացքում ապահովված լինեի տաք ճաշով և տարբեր մթերքներով: Մեկ տարի շարունակ նրանք ինձ այցելեցին, օգնեցին հաղթահարելու հիասթափությունը և լցվելու հույսով: Ես նրանց մեջ տեսա Աստծո սերը: Մինչ այդ Աստծո մասին նույնիսկ չէի լսել, բայց այսօր փառք եմ տալիս Նրան, որ նեղության մեջ ինձ օգնության հասավ և հայտնեց Իր գոյության մասին: Այժմ ես աշխատում եմ և պատրաստ եմ ինքս օգնելու նրանց, ովքեր կարիքի մեջ են:

Կարեն Դիլբարյան , 21 տարեկան

Ե ս ու քույրս սովորում էինք համալսարանում: Ծնողներս չէին աշխատում, որովհետև աշխատանք չկար, իսկ դրսում չէին կարող առևտուր անել: Սոված օրեր շատ ենք ունեցել: Մի օր, երբ դասից տուն եկանք, տեսանք տանը առատ ուտելիք կա: Զարմանքից և ուրախությունից սկսեցինք գոռալ: Իմացանք, որ Աստծուն հավատացող երիտասարդներ էին եկել: Հետագայում նրանց հետ հաճախ էինք հանդիպում մեր տանը: Երկու տարի շարունակ՝ շաբաթը 3 անգամ, նրանք մեզ տաք ճաշ և զանազան մթերքներ էին բերում: Փառք ենք տալիս Աստծուն, որ այդ նեղ տարիներին մեզ օգնեց: Շնորհակալ ենք նաև այդ երիտասարդներից, որ թե՛ ձմռան ցրտին, թե՛ ամռան շոգին կամավոր ծառայում էին եկեղեցում և, տրանսպորտի բացակայության պատճառով հաճախ ոտքով շրջելով տնից տուն, սնունդ հասցնում մեզ նման շատ ու շատ մարդկանց:

Նարինե Հովակիմյան , 19 տարեկան

<<Շարժական ճաշարան>> ծրագրի տեսիլը և դրա իրականացումը

Կարդալ: Russian English